ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

«Մենամարտ» նիստից դուրս

«Մենամարտ» նիստից դուրս
03.02.2015 | 13:47

ԱԺ նիստում Վարդան Այվազյանի և Հրանտ Բագրատյանի միջև ծագած թեժ հարցուպատասխանը ժամանակավորապես մարեց: Սակայն հակադարձ մեղադրանքներով «մարտը» շարունակվեց դահլիճից դուրս: «Դու ինձ առաջարկ ներկայացրել ե՞ս»,- բորբոքված հարցնում էր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավոր Հրանտ Բագրատյանին: «Առաջարկը ներկայացրել եմ ֆինանսների նախարարին, ծանոթանայիր առաջարկին»,- հակադարձեց Հրանտ Բագրատյանը: Ի դեպ, «կռվի» թեման «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր: Եվ ինչպես բնորոշ է հայերին, ամբողջ վեճը համեմված էր մեղադրանքներով : Երևի այն երկար շարունակվեր, եթե Վարդան Այվազյանի հրավերը չլիներ. «Արի, արի գնանք ինձ մոտ զրուցենք»: Այս առաջարկը, ըստ ամենայնի, Հրանտ Բագրատյանի սրտով չէր: «Քեզ պետք եմ, դու արի ինձ մոտ»,- պատասխանեց պատգամավորը: Այս «խոստումնալից» երկխոսությամբ էլ ավարտվեց նրանց զրույցը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ